ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Սյունիքի մարզը հանձնելու մեղադրանքի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյին։
Փաշինյանն իր ելույթում արձագանքել է Սյունիքի մարզը հանձնելու մեղադրանքին։
«Այսօր մեզ ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում ենք: Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը. 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 4 տոկոսն է հնարավորություն ունեցել օգտվել մանկապարտեզներից և նախադպրոցական հաստատություններից։ Սա է Սյունիքի մարզի հանձնումը»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ 2018 թվականին մարզն առաջատար է եղել դպրոցների թվով, որտեղ աշակերտների թիվը 100-ից պակաս է եղել. «Միայն Սյունիքի մի համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 միլիարդ դրամի հատկացում է անում»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ «այսօր անվտանգությունը մեր ամենախոցելի կետն է»։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-Ադրբեջան ղեկավարների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ փորձենք խուսափել ճգնաժամերից. Փաշինյան
ՀՀ-ն պատրաստ է բարձր մակարդակներում ունենալ հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ համանագահների ֆորմատով։ Մենք մեր պատրաստակամությունն են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն իշխանության գլուխն է, համագործակցությունն անխուսափելի է. Փարսյան
Գևորգ Փարսյանը երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՂ հարցով եռակողմ հանդիպումը կառուցողական էր. Պուտին
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բան...