
Երասխում բացվել է Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը

Երասխում բացվեց Ադրբեջանի կողմից «պատահմամբ» խփված ռուսական ուղղաթիռի զոհված սպաների հուշարձանը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
«Այս ողբերգական միջադեպը, որը ադրբեջանական կողմը կոչում է «պատահականություն», տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց դուրս մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել ռազմական բախումներ: Եվ ահա այսօր ներկա ենք մի հուշակոթողի բացման, որը հավերժացնում է օդաչուներ մայոր Յուրի Վ. Իշչյուկի և ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինի հիշատակը, երկու նվիրյալ զինվորականների, որոնք զոհվեցին ՀՀ անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունները կատարելիս», – հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
Նա իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին: