
Չեչնիան առաջարկում է արգելել ԶԼՄ-ներում հանցագործների ազգության նշումը

Չեչնիայի խորհրդարանը Պետդումա կներկայացնի օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում հանցագործների ազգության և կրոնի հիշատակումը։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը:
Մարզային պատգամավորներն առաջարկել են խախտման համար սահմանել վարչական պատասխանատվություն, որի չափը նշված չէ։
Օրինագծի հեղինակը Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովն է։ Արգելքը բացատրվում է Ռուսաստանում «միջէթնիկ և միջկրոնական ներդաշնակության և խաղաղության» պահպանման անհրաժեշտությամբ։
«Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ավելի ու ավելի են հրապարակվում սադրիչ նյութեր, որոնք պարունակում են բացասական հուզական գնահատական և բացասական վերաբերմունք են ձևավորում որոշակի էթնիկ, դավանանքի խմբի ներկայացուցիչների կամ անհատների նկատմամբ»,- ասված է պարզաբանման մեջ։