«Ռուս խաղաղապահները չեն աշխատում». Հադրութցիները բողոքում են

Մենք Արցախում գրեթե ամեն շաբաթ զոհ ենք ունենում։ Ես ինքս Հադրութի բնակիչ եմ ու եթե ես հիմա Արցախում լինեի, անձամբ դուրս կգայի փողոց ու ռուս խաղապահներից կպահանջեի, որպեսզի իրենք կատարեն իրենց պարտականությունները։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Իրա Թամրազյանը։ Գրում է Հրապարակը:

 

«Սա Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական խաղն է։ Ես գիտեմ ինչ են ուզում նրանք։ Ուզում են արցախցիներին վախեցնեն, որպեսզի Արցախը հայաթափվի, բայց իմացեք, որ Արցախը երբեք չի հայաթափվելու,ես անձամբ գտնում եմ,որ մենք բոլորս շուտով պիտի լինենք մեր Արցախում ՝ մեր բնակիչների հետ միասին։ Փաստացի ռուս խաղապահները չեն աշխատում։ Ես կոչ եմ անում բոլոր հայերին,որ գնանք ՌԴ դեսպանատան մոտ ու պահանջենք,որպեսզի այնպես անեն, որ իրենց խաղապահները սկսեն աշխատել։ Երեկ ինչու ռուսը չի եղել այն վայրում, որում մեր տղաները փոս էին փորում ու ընդամենը պիտի ջուր անցկացնեին։ Մենք՝ հադրութեցիներս ու շուշեցիները համոզված ենք, որ շուտով գալու է այն ժամանակը, երբ մենք նորից կգնանք մեր հայրենիքը ու հանգիստ կապրենք։ Մեր այստեղ հավաքվելու նպատակներից մեկը այն է նաեւ, որ աշխարհին ցույց տանք, թե Ադրբեջանը ինչպես է շարունակում իր մարդասպանական գործունեությունը»,- հավելեց ակցիայի մասնակիցը։

 

Քաղաքականություն