Խաչիկ գյուղում ադրբեջանցիները տրակտորի վրա կրակել են հող վարելու ժամանակ. մանրամասներ
Ադրբեջանականցիներն այսօր՝ ցերեկը, կրակ են արձակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Խաչիկի համայնքապետ Հովիկ Սմբատյանը:
«Հող վարող տրակտորի վրա են ադրբեջանցիները կրակել: Տրակտորի ապակիներն են վնասվել, փառք Աստծո, վարորդը չի վիրավորվել, բայց հրաշքով է փրկվել՝ տրակտորի մեջ նստած է եղել այդ պահին: Կրակոցից հետո բնակիչը տրակտորը քշել, հետ է վերադարձել»,- նշեց համայնքապետը:
Սմբատյանի փոխանցմամբ՝ այլ կրակոցներ ադրբեջանական կողմից չեն արձակվել:
«Նմանատիպ դեպքեր չեն եղել: Բնակիչները միշտ էլ հանգիստ իրենց գյուղատնտեսական աշխատանքներն են իրականացրել: Մենք միշտ էլ սահմանը գութանով ենք գծել»,- նշեց Սմբատյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքն...
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. ոստիկանության Մեծամորի բաժնի պետը հոսպիտալացվել է. Shamshyan. com
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատված...
Գեղարքունիքի մարզում Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորակում, կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի...