
Երբ վարչապետը եկել է Եռաբլուր լրագրողների մուտքն արգելված է եղել. hraparak

Այսօր լրանում է 2020 թվականի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտնի հայտարարության մեկ տարին, որով, ըստ էության, կանգնեցվեց 44-օրյա պետերազմը։ Բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են այցելել Եռաբլուր։ Րոպեներ առաջ Եռաբլուր է ժամանել նաեւ վարչապետ Փաշինյանը, որին հարցեր ուղղելու հնարավորությունից կրկին զրկված են եղել լրագրողները, քանի որ հրահանգված է եղել լրագրողներին մոտ չթողնել, հսկել նրանց տեղաշարժը, ավելի ճիշտ՝ այդ պահին գոնե մուտքը փակել լրագրողների համար։ Այս մասին գրում է hraparak.am-ը:
Նշենք, որ սա հերթական դեպքն է, երբ Փաշինյանը հնարավորինս աննկատ գալիս է Եռաբլուր, տեսախցիկները, սակայն, ամեն անգամ հասցնում են ֆիքսել վարչապետի ավտոշարասյունը։
Վարչապետի գնալուց հետո նոր միայն լրագրողների համար լուսաբանման պայմաններ են ստեղծվել։