Չլուծված խնդիրները պետք է լուծվեն, Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է. Տոյվո Կլաար

Եվրամիությունը կանգնած է Հայաստանի եւ Ադրբեջանի, նաեւ տարածաշրջանի կողքին։ Այդ մասին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել է թվիթերի իր միկրոբլոգում։

 

 «Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և վիրավորվել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։  Չլուծված խնդիրները պետք է լուծվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդին թույլ տան առաջ շարժվել՝ դեպի համապարփակ և կայուն խաղաղություն, որպեսզի միասին առաջ շարժվեն։  Եվրամիությունը ձեր և տարածաշրջանի կողքին է»,- գրել է նա:

Քաղաքականություն