Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է «Սպուտնիկ-V»-ի հավելյալ խմբաքանակ ուղարկել Հայաստան. ՌԴ դեսպան

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր՝ հավելյալ խմբաքանակներ ուղարկել Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

 

Նա նշեց, որ մինչ այս արդեն մեծ քանակությամբ պատվաստանյութի չափաբաժիններ են մատակարարվել, «Սպուտնիկ-V»-ն լայնորեն կիրառվում է Հայաստանում:

«Ռուսական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի անհրաժեշտ քանակի չափաբաժիններ մատակարարել»,- նշեց Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների համապատասխան կառույցներն այդ հարցով կապի մեջ են։

Սերգեյ Կոպիրկինը հաստատեց նաև, որ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որն արտադրվում է Հայաստանում, ուղարկվել է ՌԴ՝ ստուգման համար։ «Մնացյալ մանրամասները պետք է ճշտել մասնագետներից», - ասաց դեսպանը։ 

Քաղաքականություն