Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում է. Արշակ Կարապետյանի Արցախ կատարած այցը կատաղեցրել է հակառակորդին

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն:

 

Արշակ Կարապետյանն այցելել էր մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

 

Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցրել Արշակ Կարապետյանի հասցեին՝ այցը որակելով «անօրինական» ու «սադրիչ»: Այդ երկրի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը. ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»:

Քաղաքականություն