«Սա է ադրբեջանական ու թուրքական կողմերի առաջարկած «խաղաղությունը».

Նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ մինչ Ալիևը օկուպացված Շուշիում է, ադրբեջանական կողմը հերթական անգամ քաղաքացիական անձանց վրա կրակ է բացում: Արցախում ունենք մեկ զոհ և երեք վիրավոր: Սա է ադրբեջանական ու թուրքական կողմերի առաջարկած «խաղաղությունը», սրանք են նրանց ուղարկած «դրական ազդակները»... Այս ամենը տեղի է ունենում հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց: Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանական դիպուկահարի գնդակից ևս մեկ քաղաքացիական անձ էր սպանվել Արցախում՝ իր այգում աշխատելու ժամանակ: Այս քայլերով ադրբեջանական և թուրքական կողմերը ոչ միայն ցույց են տալիս, որ հստակ ծրագիր ունեն հայաթափելու Արցախը և բնաջնջելու արցախահայությանը, այլ նաև մարտահրավեր են նետում ռուսական խաղաղապահ առաքելությանը: Սա հստակ մշակված և համառորեն իրականացվող քաղաքականություն է, որը չտեսնելն ու դրան համարժեք չգործելը էլ ավելի նոր անվտանգային խնդիրներ է առաջ բերելու»:

Քաղաքականություն