
Բուհերը կանցնե՞ն առկա ուսուցման. պատասխանում է Դումանյանը

«Բուհերը ինքնավար են. կարծում եմ՝ նոյեմբերի 15-ից կանցնենք առկա ուսուցման, բայց խստորեն պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանը
«Մենք չենք էլ թաքցրել, որ մենք առկայի կողմնակից ենք, այս քայլերը մեր առողջապահության նախարարության գործընկերների հորդորներով էր, որ դա կմեղմեր կորոնավիրուսի տարածումը, իսկ դպրոցների մասով ընդամենը մեկ շաբաթով արձակուրդն ենք երկարացրել, հետագայում կվերանայենք ուսումնական պլանը: Մենք հուսով ենք, որ այլևս չենք անդրադառնա այս հարցին»,- հավելեց նախարարը: