Ադրբեջանի ԱԳՆ-ն Երևանին ուղղված հայտարարություն է տարածել

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ և կարևոր է համարում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը, այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ ԱԳՆ-ի՝ իր տարածքների իբրև թե «օկուպացման գործոնի վերացման դեպքում» Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով սկզբունքների խստիվ պահպանման վրա:

«Այս փուլում տարածաշրջանում ապագա խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար կարևոր է եռակողմ հայտարարությունների դրույթների ամբողջական կատարումը, և Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից. համարժեք արձագանքել այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերին»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Քաղաքականություն