Վայքում կարո՞ղ է կրկնվել Մեղրիի «պատմությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում բավականին ծանր են տանում ոչ միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 17-ին մի քանի համայնքներում պարտվել են, իսկ դեկտեմբերի 5-ի ընտրություններին համայնքների մեծամասնությունում հաղթելու շանս չունեն, այլև այն, որ փլուզվում է իրենց «հանճարեղ» մտահղացումը: Բանն այն է, որ, ինչպես արդեն նշել ենք, իշխանությունները ձգտում են ընտրություններին մասնակցել «ցանցային» սկզբունքով, այսինքն, այն տեղերում, ուր իրենք չկան կամ ունեն թույլ թեկնածուներ, առաջ են մղում իշխանամերձ ուժերի:
Սակայն, օրինակ՝ Մեղրիում «Հանրապետություն» (Արամ Զ. Սարգսյան) և «Ազատական» (Սամվել Բաբայան) կուսակցությունների ներկայացուցիչները կոալիցիոն համաձայնագիր կնքեցին՝ այդպիսով իշխող «Քաղպայմանագիր» կուսակցությանը այստեղ դարձնելով ընդդիմադիր: Ճիշտ է, այս երկու ուժերն էլ ավելի քան մերձիշխանական են, սակայն բուն կոալիցիա կազմելու փաստից, մեր աղբյուրների պնդմամբ, իշխանությունները բավական նեղվել են: Ի դեպ, դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում նույնանման պատկեր կարող է ստացվել:
Բանն այն է, որ, ըստ վայքեցիների, այդ ընտրություններում ամենաուժեղ թեկնածուն «Հանրապետության» ներկայացուցիչ Կարլեն Մինասյանն է, իսկ նրա հիմնական հակառակորդը Սիմոն Բաբայանն է՝ «Ազատական» կուսակցությունից: Մեր տեղեկություններով, Մեղրիի «պատմությունից» հետո իշխանությունները գործի են անցել Վայքում և ուզում են ամեն գնով ճնշել անցողիկ թեկնածուներին (թեև, ըստ տեղացիների, ՔՊ թեկնածուն հաղթելու որևէ շանս չունի):
Ու եթե Սամվել Բաբայանի ներկայացուցչին ինչինչ պատճառներով, այդ թվում՝ նրա նախկին գործունեության հետ կապված, շատ ավելի հեշտ է ճնշել, ապա Կառլեն Մինասյանի վրա առայժմ ոչինչ չեն գտնում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սամվել Բաբայանը խոստացել է բարեխոսել իշխանության «վերնախավին»՝ իր թեկնածուի համար, սակայն Մեղրիից հետո, ասում են, Սիմոն Բաբայանի վիճակը ավելի է բարդացել»:
Նմանատիպ հոդվածներ
Պն-ն հայտարարություն է տարածել. ադրբեջանցիները կրկին կրակ են բացել
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գե...
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց
ՍԴ երկար սպասված որոշումը վերջապես հրապարակվեց, և իմ առաջին տպավորությամբ, էլ ավելի վատթարացավ բարձրագույն հրամանատարակա...
Վրաստանի դիրքորոշումը՝ «6-ի հարթակի» վերաբերյալ․ վրացի վերլուծաբան
Ակտիվորեն առաջ է մղվում «6-ի հարթակի» գաղափարը, որի վերաբերյալ Վրաստանը բազմիցս արտահայտվել է, և քիչ հավանական է, որ Վրա...
Զանգում են մեր թեկնածուներին, կարճ ասում են՝ կամ ցուցակից եք դուրս գալիս, կամ ձեզ աշխատանքից կհեռացնենք․ Մասիսի քաղաքապետ
Մասիսի քաղաքապետ, ՏԻՄ ընտրություններում Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանը 24news.am-ի հետ...