
Ուկրաինայում այսուհետ կգործի օլիգարխների հատուկ ռեգիստր

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օլիգարխների մասին օրենքը։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:
«Հակաօլիգարխիկ օրենքն արմատապես փոխում է խոշոր բիզնեսի և քաղաքական գործիչների հարաբերությունները։ Հիմա բոլոր տնտեսական խաղացողները հավասար են լինելու օրենքի առաջ և չեն կարողանա իրենց համար քաղաքական արտոնություններ գնել» - գրել է նա:
Օրենքի համաձայն՝ անձին օլիգարխ ճանաչելու որոշումն ընդունում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Բացի դա, կգործի օլիգարխ ճանաչված Ուկրաինայի քաղաքացիների հատուկ ռեգիստր: