Շուրջ 20.000 արցախցի է շարունակում մնալ Հայաստանում. նախարար

Արցախից տեղահանվածները մեր ուշադրության կենտրոնում են: 90 հազար տեղահանված արցախցիների մեծ մասը արդեն վերադարձել է Արցախ, այս պահին՝ ՀՀ տարբեր մարզերում և համայնքներում շուրջ 20.000 արցախցի է շարունակում մնալ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը հայտնեց, որ արցախցիների համար նոր ծրագիր է իրականացվում՝ 50 հազար և 25 հազար դրամների չափով աջակցություն է տրամադրվելու տարբեր թիրախային խմբերի:

Նախարարի խոսքով՝ այս պահին լայնածավալ հյուրընկալության անհրաժեշտություն արցախցիների համար չկա.
«Եթե նախկինում վճարում էինք արցախիցներին իրենց բնակարաններում հյուրընկալելու համար, ապա այժմ գումարը տրամադրելու ենք արցախցիներին, որոնք կորոշեն, թե այդ գումարն ինչ անեն»,-ասաց Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ
նաև արցախցիների համար զբաղվածության երկու ծրագիր է իրականացվում.
«Թիրախները հստակ նշված են ծրագրում՝ հաշմանդամության խումբ ունեցողներին, ընտանիքում երեխա ունեցողներին և 25 հազարական դրամ տրամադրվելու է բոլոր թոշակառուներին»,-ասաց նախարարը:

Քաղաքականություն