Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 56 մարդ
Նոյեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1835 դեպք, մահացել է 50 մարդ։ Մահվան եւս 6 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 157 442 թեստավորում: Երեկ կատարվել է 1987 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 316 839 է։ Առողջացել է 1987-ը, փաստացի այս պահին բուժվում է 32 069 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 6582 մարդ, եւս 1323 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։






























