«Այո՛, իմ սենյակում փակցված է վարչապետի նկարը». Ռոմանոս Պետրոսյան

«Այո՛, իմ սենյակում փակցված է վարչապետի նկարը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին, թե դա չի հանգեցնում անձի պաշտամունքի, Պետրոսյանը պատասխանեց. 

 

«Ես երևույթներին և քաղաքական գործընթացներին մեծապես վերաբերում եմ ինստիտուցիոնալ տեսակետից և եթե այդ առումով կա նման որոշում և կարգ, ապա ինստիտուցիոնալ առումով ես՝ որպես կաբինետի անդամ, բնականաբար, գործադրում եմ այդ կարգը, բայց այդ երևույթը որևէ կերպ չի նսեմացնում այն արժեքները, գաղափարները, որը մենք տածել ենք, և մեր գործունեության արդյունավետության վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ»։

Քաղաքականություն