Արամ Վարդևանյանը` Չարչյանի մանդատից հրաժարվելու լուրերի մասին
Արմեն Չարչյանի՝ մանդատից հրաժարվելու մասին լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն: «Փաստինֆո»-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հնարավոր է հրաժարվի մանդատից՝ փոխարենը ազատ արձակվի և վերադառնա հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի:
Մեզ հետ զրույցում պատգամավոր Արամ Վարդևանյանը կտրականապես հերքեց տեղեկությունը և այն որակեց մանիպուլյացիայի, ստի հերթական դրսևորում.
«Այդ տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի, իրականության հետ աղերս ունի այն, որ այս իշխանությունները Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար են իրականացնում: Այն որ պրն. Չարչյանը այս ժամանակահատվածում նաև կամային հատկանիշներ և սկզբունքայնություն է դրսևորվել՝ սա ևս փաստ է, նման բամբասանքների կարող եք չհավատալ: Կարող եմ ասել, որ Արմեն Չարչյանի կալանավորումը րոպե շուտ պետք է վերացվիև նա պետք է ազատ արձակվի»,- ասաց նա և հավելեց.«այդ տեղեկությունը հերթական մանիպուլյացիայի, ստի և կեղծիքի տարածման տրամաբանության մեջ պետք է դիտարկել»:






























