Վարորդն ու ուղևորները դիմակ չեն կրել. խախտումներ են արձանագրվել

Հայաստանի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։

Արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։ Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

 

Քաղաքականություն