ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն

Ուկրաինական ռադայի պատգամավոր Գեո Լերոսը խորհրդարանում ելույթի ժամանակ անպարկեշտ ժեստ է ցույց տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն, այս գործողությունները կգնահատվեն կարգավորող հանձնաժողովի կողմից:

«Բարև, պարոն նախագահ, տեսնում եմ, որ Ձեր Երմակը նույնպես այստեղ է: Ես ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ճշմարտությունն ասելուց չեմ վախենում: Դուք կարող եք Ձեր սրտի ուզածի չափ իմ դեմ լարել իրավապահներին, բայց ես ճշմարտությունն ասելուց չեմ վախենում ... Դուք երկրի գլխավոր դավաճանն եք»,- ասել է նա:

Անմիջապես այս ելույթից հետո խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել է անջատել Լերոսի խոսափողը։ Վերջինս, ամբիոնից հեռանալով, Զելենսկուն միջնամատ է ցույց տվել: 

Լերոսի հայրական ազգանունը Կյուրեղյան է, սակայն վերջինս կրում է մոր ազգանունը:

Պատահարներ