Ինքնաթիռը բռնկվել է, ուղևորները տարհանվել են. ԱՄՆ
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի միջազգային օդանավակայանում այրվել է Delta ավիաընկերության մարդատար ինքնաթիռի շարժիչը: Այս մասին հայտնում է CBS News-ը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում գտնվող ուղևորները տարհանվել են։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ հենց շարժիչից ծուխ է բարձրանում և բոց ժայթքում։ Միաժամանակ ուղևորները փչովի թեքահարթակներով լքում են ինքնաթիռը:
«Airbus A330» 1213 չվերթը պետք է մեկներ Օռլանդոյից Ատլանտա՝ ավելի քան 200 ուղևորներով, անձնակազմի 10 անդամներով և երկու օդաչուներով, հայտնում է Delta-ն:
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Նոր պայթյուններ՝ Իրանի նավահանգստում. հրդեհը չի մարել
Իրանի Բենդեր-Աբբաս քաղաքում հզոր պայթյունից հետո նավահանգստում դեռ չի հաջողվել մարել հրդեհը: Տեղի են ունեցել ն...
Պայթյուն՝ ՌԴ զորամասներից մեկի պահեստում
ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչի շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բարսովո գյուղում...
Անհայտ անձը Սեուլում այրել է բնակելի բարձրահարկ շենք. կան զոհեր
Սեուլի Բոնգչոն-դոնգ թաղամասում անհայտ անձը հրդեհել է 21-հարկանի բնակելի շենքը։ Նա դա արել է կրակ արձակող սարքով: Այս մաս...
Հրաձգություն Ֆլորիդայի պետական համալսարանում․ կան զոհեր և վիրավորներ
Ֆլորիդայի պետական համալսարանում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։ Այս...