ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Ուկրաինական ռադայի պատգամավոր Գեո Լերոսը խորհրդարանում ելույթի ժամանակ անպարկեշտ ժեստ է ցույց տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Ինչպես հայտնում է pravda.com.ua-ն, այս գործողությունները կգնահատվեն կարգավորող հանձնաժողովի կողմից:
«Բարև, պարոն նախագահ, տեսնում եմ, որ Ձեր Երմակը նույնպես այստեղ է: Ես ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ ճշմարտությունն ասելուց չեմ վախենում: Դուք կարող եք Ձեր սրտի ուզածի չափ իմ դեմ լարել իրավապահներին, բայց ես ճշմարտությունն ասելուց չեմ վախենում ... Դուք երկրի գլխավոր դավաճանն եք»,- ասել է նա:
Անմիջապես այս ելույթից հետո խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը խնդրել է անջատել Լերոսի խոսափողը։ Վերջինս, ամբիոնից հեռանալով, Զելենսկուն միջնամատ է ցույց տվել:
Լերոսի հայրական ազգանունը Կյուրեղյան է, սակայն վերջինս կրում է մոր ազգանունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են
Այսուհետ մեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են:Այս մասին հայտնում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացրել են «Արմեն Փաշինյան»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնա տղիս բեր, նոր խոսա հետս». լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան: Նրանք պահանջում են, որ վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է բարձրացվում դատախազի և տեղակալների աշխատավարձերը. պարզաբանում է նախարարը
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատ...