ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնա տղիս բեր, նոր խոսա հետս». լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց
Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են կառավարությանը հարակից՝ Տիգրան Մեծի պողոտան: Նրանք պահանջում են, որ վարչապետը հանդիպի իրենց եւ եւ պատասխան տա իրենց հարցերին:
Ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել: Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Դուք հիմա մեզնից շատ եք, դուք հիմա մի հատ վիժվածքի խոսքն եք կատարում՝ Նիկոլի: Եթե լավ տղա է, թող մի անգամ խոսի մեզ հետ»:
Մի կին էլ ասաց. «Ինչքան պիտի մնանք էսպես թափառական, ինչի՞ դուրս չեն գալիս ոչ մի հարցի լուծում չեն տալիս: Իմ որդին անհետ կորած է»:
Ոստիկանները փորձում էին համոզելով դուրս բերել անհետ կորածների ծնողներին փողոցից, սակայն նրանք անդրդվելի էին. «Դու իմ պահանջը հարգի, բոլոր ծնողներին կոչ ենք անում թող բոլոր փողոցները պարալիզացնեն: Եթե այս կառավարությունը չի հասկանում, որ կարելի է ծնողի խոսքը լսել, գալ կոմպրոմիսի, ուրեմն մենք կոչ ենք անում տարբեր քաղաքներում կենտրոնական փողոցները փակել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ոստիկանները սկսեցին հրելով ակցիայի մասնակիցներին դուրս բերել փողոցից, հրմշտոց սկսվեց:
«Գնա տղիս բեր, նոր խոսա հետս»,-բղավում էր մի տղամարդ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Ուկրաինական ռադայի պատգամավոր Գեո Լերոսը խորհրդարանում ելույթի ժամանակ անպարկեշտ ժեստ է ցույց տվել նախագահ Վլադիմիր Զելե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացրել են «Արմեն Փաշինյան»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են
Այսուհետ մեքենայի համարանիշերի կորստի կամ հափշտակության դեպքում նույն համարանիշերը վերականգնվում են:Այս մասին հայտնում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է բարձրացվում դատախազի և տեղակալների աշխատավարձերը. պարզաբանում է նախարարը
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատ...