
Սաակաշվիլիի մոտ հիշողության խափանումներ են սկսվել. փաստաբան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ հիշողության խափանումներ և հաղորդակցության հետ կապված դժվարություններ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով թաստաբան Նիկալազ Գվարամիան:
Վերջինս Սաակաշվիլիին այցելել է բանտում:
«Նա չի կարողանում մարդկանց անուններ հիշել: Իմը դեռ հիշում է, սակայն մեր զրույցի ընթացքում պարզվել է, որ չի հիշում իր ընկերների անունները: Ես գիտեմ, թե դա ինչի ախտանշան է: Հավանաբար, այդ մասին պետք է իմանան բժիշկները»,- նշել է փաստաբանը:
Գվարամիան դիմել է Վրաստանի կառավարությանը և պահանջել Սաակաշվիլիին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: