
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային գործակցության ծրագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել երկրի տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության՝ 2022-2027 թվականների ծրագիրը: