Մեր արոտավայրերի 70-80 տոկոսը չի օգտագործվում. Նիկոլ Փաշինյան

Հանրապետությունում առկա արոտավայրերի գերակշիռ մասը՝ մոտ 70-80 տոկոսն ուղղակի չի օգտագործվում։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով դրա հիմնական պատճառը ենթակառուցվածքների, ճանապարհների բացակայությունն է։

«Անպայման պետք է սուբվենցիաներով այս արոտավայրեր տանող ճանապարհների հարցը լուծենք։ Վերջին 2 տարիներին աշխատել ենք, որ այդտեղի ճանապարհների ստանդարտներ սահմանենք։ Չեմ կարծում, թե խելամիտ է այդտեղ ասֆալտապատ ճանապարհների մասին խոսել։ Պետք է գրունտային, բայց ժամանակակից պայմաններին համապատասխան ճանապարհներ ունենալ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս ընդգծեց՝ 2022-ին պետք է փոքր գյուղերին առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

Քաղաքականություն