Իրանը չի հեռանա բանակցությունների սեղանից. Իրանի նախագահ
Իրանը չի հեռանա բանակցությունների սեղանից. Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հավելելով, որ Իրանը ցանկանում է արդյունքների վրա հիմնված բանակցություններ՝ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների վերացում, գրում է Mehr-ը։
«Մենք ոչ մի կերպ չենք հրաժարվի Իրանի ժողովրդի օրինական պահանջներից կամ ռեպրեսիվ պատժամիջոցների չեղարկումից»,- ասել է Ռաիսին՝ մեկ օր անց այն բանից, երբ Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանակցողը եւ Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին համաձայնեցին նոյեմբերի 29-ին վերսկսել Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Ռաիսին հայտարարել է, որ իր վարչակազմը չի սպասի բանակցությունների արդյունքներին եւ բոլոր ջանքերը կգործադրի պատժամիջոցների ազդեցությունը չեզոքացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց` Հայաստանը կլիներ, թե ոչ. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզնեար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլ...
Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանները Հայաստանում են
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկութ...