Ադրբեջանում և Վրաստանում ԱՄՆ դեսպանները Հայաստանում են
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը։
Ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ Օլսոնը, Կովկասյան բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդատու Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին։
«Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով հնարավոր չեղավ անցկացնել համաժողովը։
Մասնակիցներն ուրախություն են հայտնել, որ հնարավորություն ընձեռվեց վերականգնելու տարածաշրջանի և Վաշինգտոնի իրենց գործընկերների հետ հավաքվելու, մտքեր, գաղափարներ և տեղեկություններ փոխանակելու ավանդույթը։
Նմանօրինակ համաժողովներ կազմակերպվել են Բաքվի և Թբիլիսիի ԱՄՆ դեսպանատներում 2019 և 2018թթ․։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Եթե հայ-ռուսական գործակցությունը չլիներ, ապա հարց` Հայաստանը կլիներ, թե ոչ. նախագահ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կուզնեար, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեին որակապես բոլ...
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանից պատասխան չեն ստացել
Ադրբեջանը հետկոնֆլիկտային փուլում հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի շարք առաջարկություններով...