Գերմանիայում ռեկորդ է գրանցվել. մեկ օրում հաստատվել է քովիդի 33 949 դեպք

Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր հաստատված դեպքերի թիվը հասել է 33 949-ի։ Սա առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր, վկայում են հինգշաբթի Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի հրապարակած տվյալները։

Նախորդ հակառեկորդը 2021թ. ապրիլի 22-ին էր, երբ մեկ օրում հայտնաբերվել էր վարակման 29 518 դեպք։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 24 ժամում կազմել է 165։

 

Համավարակի սկզբից մինչ օրս Գերմանիայում վարակվել է 4 672 368 մարդ։ Վարակի տարածման յոթնօրյա ինդեքսը (100 հազար մարդու հաշվարկով մեկ շաբաթվա վարակումների թիվը) կազմում է 154,5։ Մեկ շաբաթ առաջ այն 130,2-ի մակարդակին էր։

Կորոնավիրուսով հոսպիտալացված պացիենտների թիվը 100 հազար բնակչի հաշվարկով յոթ օրվա ընթացքում (կարեւոր ցուցիչ է հանրային կյանքի հնարավոր սահմանափակումների համար) կազմում է 3,62 (մեկ օր առաջ՝ 3,29)։

Քաղաքականություն