Դումանյանը` արձակուրդների մասին

Կարծում եմ՝ դպրոցները երկուշաբթի օրվանից կանցնեն առկա դասերի։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ տրամադրված չեն շարունակել արձակուրդը, և կանցնեն առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները։

«Դպրոցները կառաջնորդվեն առողջապահության նախարարի հրամանով՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Ակնկալում ենք, որ բուհերն էլ նոյեմբերի 15-ից արդեն կանցնեն առկա ուսուցման։ Մենք կառաջարկենք դա, բայց քանի որ բուհերն ինքնավար կառույցներ են, իրենք կքննարկեն ու կորոշեն»,-ասաց նախարարը։

Քաղաքականություն