
Անահիտ Ավանեսյանը` իր պաշտոնը թողնելու լուրերի մասին

Մտադրություն չունեմ թողնել պաշտոնս. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ մամուլի հրապարակումներին, թե պատրաստվում են իրեն փոխարինել։ Ավանեսյանը նշեց, որ օդից վերցրած լուրեը մշտապես պտտվում են բոլոր նախարարների հետ կապված ու որևէ մտադրություն չունի թողնելու պաշտոնը, շարունակելու է պաշտոնավարել այնքան ժամանակ, որքան կվստահվի իրեն այդ պաշտոնը։
«ԱՆ-ն և բժշկական կենտրոնները կատարում են ահռելի աշխատանք»։
Նախարարը անդրադարձավ Արեն Թորոսյանի՝ արդեն պարբերաբար դարձած գրառումներին՝ մարզերում իրականացվող առողջապահական աշխատանքների մասին, որում Ավանեսյանը ներկա չէ։ Ըստ Ավանեսյանի՝Թորոսյանը լինելով պատգամավոր, ակտիվ լուսաբանում է իրականացնում թե 2021 թվականին ինչպիսի լայնածավալ կապիտալ շինարարություններ են իրականացվում։ Արդեն 6 բժշկական կենտրոններ ակտիվ շինարարության փուլի մեջ են, աշխատանքները ԱՆ-ի կողմից շարունակական են լինելու։
«Հաջորդ տարի ընդգրկելու ենք կարևոր նկատառում՝ պոլիկլինիկական կառույցների շենքային պայմանները լավացնելու։ Գերզբաղված լինելով կորոնավիրուսի դեմ պայքարով և պատվաստումների գործընթացը խթանելով, պարոն Թորոսյանը լրացնում է լուսաբանման այդ հատվածը»։
Նախարարը հավելեց, որ բարձր գնահատականը Թորոսյանի նկատմամբ շարունակական է։