ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՆ-12 օդանավի կործանման վայրում հինգ զոհի մնացորդներ են հայտնաբերվել. որոնումները շարունակվում են
ՌԴ Իրկուտսկի մարզում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում հինգ զոհի մնացորդներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին:
«Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են զոհերից 4-ի մարմիններն ու ևս մեկմարդու մարմնի մասեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Վերջինս հավելել է, որ ավիավթարի հետևանքով տեղում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա:
Հիշեցնենք, որ ավիավթարի լուրը ստացվել էր քիչ առաջ: Այն ժամանակ հաղորդվում էր, որ բեռնափոխադրում իրականացնող օդանավում 8 մարդ է եղել:
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ կործանված ինքնաթիռում Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներ են եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն` Թուրքիայում կառուցվող «Ակույու» ատոմակայանում
Միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միգրանտները փորձում են ճեղքել սահմանը. ինչ է կատարվում Լեհաստանի և Բելառուսի սահմանին
Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին վիճակը շարունակում է մնալ գերլարված: Ինչպես արդեն հայտնել էինք Բելառուսից դեպի Լեհաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Լեհ-բելառուսական սահմանին. ծեծկռտուք, քաշքշոց
Բելառուսի և Լեհաստանի սահմանին հավաքված փախստականների միջև հրմշտոց է սկսվել, երբ վերջիններս ուտելիք էր բաժանում ՄԱԿ-ի նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում ոստիկանները փրկել են սեռական ստրկության մեջ գտնվող հինգ կանանց
Ոստիկաններն ու ակտիվիստները սեռական ստրկությունից ազատել են հինգ կին միգրանտների ։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալ...