Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Լեհ-բելառուսական սահմանին. ծեծկռտուք, քաշքշոց

Բելառուսի և Լեհաստանի սահմանին հավաքված փախստականների միջև հրմշտոց է սկսվել, երբ վերջիններս ուտելիք էր բաժանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճամբար է ժամանել ՄԱԿ-ի…

Բելառուսի և Լեհաստանի սահմանին հավաքված փախստականների միջև հրմշտոց է սկսվել, երբ վերջիններս ուտելիք էր բաժանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ճամբար է ժամանել ՄԱԿ-ի փախստականների հարցով Գերագույն հանձնակատարի վարչության աշխատակիցը: Հարյուրավոր մարդիկ միմյանց հրմշտելով սկսել են շրջապատել վերջինիս՝ ուտելիք ստանալու համար:

Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութից, նրանցից ոմանք ծեծկռուք են սարքել:

Իրավիճակը Բելառուսի հետ Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի սահմանների մոտ սրվել է Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից եկող ներգաղթյալների պատճառով սրվել է ամռանը: Ներկայում հազարավոր ներգաղթյալներ են հավաքված մնացել լեհ-բելառուսական սահմանին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250