Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի գտնվելու վայրը հայտնի չէ. հայտարարվել է հետախուզում

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Նշենք, որ Սարգիս Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար:

Ղարաքեշիշյանը մասնակցել է իր կալանավորման միջնորդության քննությանը, սակայն երբ դատարանը որոշել է կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, նրան արգելանքի վերցնել չի ստացվել, քանի որ գտնվելու վայրը հայտնի չէ:

 

Հոկտեմբերի 29-ին հայտնի էր դարձել, որ վերջինս ձերբակալվել է:

Նոյեմբերի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 1-ին բավարարել է Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Քաղաքականություն