Շուռնուխի բնակչի գոմի կեսը ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Սա ծաղր է մարդու նկատմամբ. Թաթոյան

Ադրբեջանցիներն Իրանի քաղաքացիներին անօրինական կանգնեցնում են, դեռ մի հատ էլ գանձումներ են անում։ Երեխաներով երթևեկող մեր ավտոբուսներին կանագնացնում ու երեխաներին ահաբեկում են։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը քարտեզի վրա ցույց տվեց Շուռնուխում քաղաքացիներինց Ստյոպա Մովսիսյանի տունը, և նշեց, որ անասնագոմի մի մասը մնացել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

«Պատկերացնու՞մ եք մի երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը կարող է սա ընդունելի համարել։ Սա մարդու նկատմամբ ծաղրից էլ ավել է, մարդու արժանապատվության ամենակոպիտ խախտում է»,-նշեց Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ մի հատվածում, որտեղ ամեն օր երեխաներ են խաղում, երեք երկրի զորք կա։ Սա երեխաների իրավունքների տեսանկյունից ևս խախտում է, և դատապարտելի պահվածք է, որ այս ամենի վրա աչք են փակում։

«Երեք երկրի զորքի պայմաններում երեխան կարո՞ղ է նորմալ միջավայրում մեծանալ»,-հավելեց պաշտպանը։

Քաղաքականություն