
Սաուդյան Արաբիայում Pfizer-ով կպատվաստվեն նաև 5-ից 11 տարեկան երեխաները

Սաուդյան Արաբիայի դեղամիջոցների ու սննդի վարչությունը այսօր թույլատրել է կիրառել կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով ընկերության տրամադրած տվյալները, ըստ որոնց՝ պատվաստանյութը համապատասխանում է անհրաժեշտ բոլոր պահանջներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 5-11 տարեկան երեխաների համար Pfizer-ով պատվաստումները թույլատրվել են նաև ԱՄՆ-ում: