Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. նախարար

Քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: 

«Ցավով պետք է հայտնեմ, որ այսօր ունենք կորոնավիրուսով պայմանավորված առաջին մահը քրեակատարողական հիմնակում, եթե ինձ ճիշտ են զեկուցել: Ճշտումներ են անում, բժշկական որոշակի թեմաներ կան, բայց, նախնական, առերևույթ տեղեկացրեցին, որ կորոնավիրուսով է պայմանավորված մահը», - ասաց Անդրեասյանը: 

Նախարարը շեշտեց՝ հիմա հրատապ միջոցներ են քննարկում, թե ինչպես, գոնե ժամանակավոր, սահմանափակեն որոշակի շարժը, որ ապահովեն ՔԿՀ-ներում գտնվող անձանց առողջությունը ծանր համաճարակային պայմաններում: 
«Ապագայում էլ մտածում ենք, թե ինչպիսի համակարգային մոտեցումներով նաև 2022-ին այս խնդիրը կարգավորենք: Մինչև այսօր, թերևս, ավելի պաշտանված են եղել փակ հաստատությունները, որովհետև այնտեղ ռեժիմն ավելի օգտակար է եղել համաճարակի դեմ, բայց հիմա վիրուսի ավելի ագրեսիվ լինելու պարագայում նույնիսկ փակ հաստատություններն ունեն դժվարություններ», - ընդգծեց Անդրեասյանը:

Քաղաքականություն