Քաղաքական գործիչները պետք է հեռու մնան պատվաստումների մասին խոսելուց. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ քաղաքական գործիչները պետք է հեռու մնան պատվաստվել-չպատվաստվելու մասին կոչերից:
 

«Պետությունը պետք է ճիշտ կոմունիկացիա տանի քաղաքացու հետ: Մասնագետները պետք է լայնածավալ իրազեկումներ անեն: Իմ կարծիքով՝ քաղաքական գործիչները պետք է հնարավորինս հեռու մնան այս գործընթացից, որովհետև, եթե քաղաքական գործիչը խոսում է, պարզ է, էն մյուս քաղաքական հակառակորդն արձագանքում է», - Ազգային ժողովում ասաց նա:

Թաթոյանը նշեց, թե պետք է միայն մասնագետներն այս հարցով խոսեն: 

ՄԻՊ-ը նշեց՝ պետք է տեսանյութերով, սոցիալական գովազդներով, միջազգային օրինակներով հարցը տանել առաջ: 

«Այսպես քաղաքացին դավադրությունների հետևից չի գնա, կհասկանա ու գիտակցված ընտրություն կկարողանա կատարել», - ասաց Թաթոյանը:

Քաղաքականություն