ԿԳՄՍՆ մամուլի խոսնակը` արձակուրդների հնարավոր երկարաձգման մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համավարակով պայմանավորված դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգվել էր ևս մեկ շաբաթով: 

 

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դեռևս չկա նոր որոշում, ըստ որի, դպրոցներում արձակուրդը կրկին կերկարացվի: «Կա հին որոշումը, որով էլ առաջնորդվում ենք: Ըստ դրա` դպրոցները կվերաբացվեն երկուշաբթի օրվանից»,- ընդգծեց խոսնակը:

 

 Հարցին` իսկ քննարկումներ կա՞ն արձակուրդը երկարաձգելու վերաբերյալ, Մելիքբեկյանը նշեց, որ մինչ այս պահը չեն եղել: Հիշեցնենք, որ բուհերը ևս, քովիդով պայմանավորված, մինչև նոյեմբերի 15-ը անցել են հեռավար ուսուցման:
 

Քաղաքականություն