Ի՞նչ է նշանակում հիվանդներն սպասում են իրենց հերթին, ի՞նչն է խանգարում մահճակալային ֆոնդի ավելացմանը. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Հարց ՀՀ առողջապահության գլխավոր պատասխանատու տիկնոջը և վերջինիս ածանցյալներին։ Եթե ամբողջ աշխարհի, առավելապես Հայաստանի, առողջապահական սիստեմի պայքարի թիվ մեկ օբյեկտը կորոնավիրուսի համաճարակն է, ապա այսպիսի իրողության պայմաններում՝ ի՞նչ է նշանակում մահճակալային ֆոնդն սպառված է, հիվանդներն սպասում եմ իրենց հերթին:

 

Ի՞նչն է խանգարում մահճակալային ֆոնդի ավելացմանը, որպեսզի հերթում գտնվող հիվանդները չհոսպիտալացվեն այնպիսի վիճակում, որ փրկելը դառնա գրեթե անհնար:

 

Ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում մաքսիմալ հնարավորը, որպեսզի ծանր ընթացքով հիվանդները հոսպիտալացվեն, այլ ոչ թե սպասեն հերթում»:

Քաղաքականություն