
Հայաստանը «Սինոֆարմի» 400 հազար դեղաչափ է ձեռք բերել Չինաստանից

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար մարդու համար նախատեսված պատվաստանյութ, 400 hազար դեղաչափ։
Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում:
Նախարարությունից հիշեցնում են, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: