Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով կան գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա. Թաթոյան

Բացառիկ զարգացում էր այն, որ ԵԽԽՎ-ն սեպտեմբերի 27-ին ընդունեց բանաձև, որտեղ տեղ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նրա խոսքով այդ կետը հստակ ամարագրում է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց նաև իրենց աշխատակազմի կողմից արված լուսանկարները Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից առաջացել են։

Արման Թաթոյանը նշեց, որ Վերին Շորժայում մարդիկ ապրում են ընտանիքներով, արածացնում են կենդանիներին, և այդ տարածքին շատ մոտ դիրքավորվել են ադրբեջանցի զինվորականները։

«Այստեղ մեկ այլ խնդիր կա։ Ջրավազան կա, որտեղից գոյանում է ոռոգման ջուր, ինչպես նաև խմելու ջուր։ Սա նույնպես ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո է։ Գեղարքունիքում ադրբեջանցիների ներկայության պատճառով ունենք գյուղեր, որտեղ ընդհանրապես ջուր չկա։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու»,-նշեց Արման Թաթոյանը։

Քաղաքականություն