
Flyone Armenia-ի կառավարման խորհուրդը կներկայացնի Հայաստանը ներկայացնող թեկնածուն

Հայաստանում օդանավ շահագործողի լիցենզիա ստացած Flyone Armenia ընկերության կառավարման խորհրդում ներգրավված կլինեն տարբեր ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից:
Ընկերության խորհրդից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին լուրը, որ ընկերությունը որոշել է ներդնել կորպորատիվ կառավարման համակարգ:
Ընկերության խորհրդից հայտնեցին, որ առաջիկայում կհրապարակեն նորաստեղծ խորհրդի կազմը, ինչպես նաև խորհրդի ղեկավարի անունը: Կառավարման խորհրդի ղեկավարի հարցում ընկերության ընտրությունը կանգ է առել Հայաստանը ներկայացնող թեկնածուի վրա: