Արագածոտնի մարզում ողբերգական վթարի զոհերից մեկը 2-ամյա երեխա է. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր, ժամը 19։30-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․) բախվել է «Belarus» մակնիշի տրակտորին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:
Shamshyan. com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 25-ամյա Անի Հ-ն և 2-ամյա Խաչատուր Մ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս գիտակցության չգալով՝ մահացել են։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասերի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների առողջական տվյալները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքն...
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պա...
Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում. կան վիրավորներ. Shamshyan. com
Երեկ, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փո...