ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր վիճակը ցավոտ է, բայց սա է իրականությունը․ Սանոսյանը՝ Պուտինի՝ ցավոտ լուծումների մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։
«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։
Նա, այնուամենայնիվ, նշեց, թե «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։
«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», - ասաց նախարարը։
Նա նշեց՝ պետք է հստակեցնել սահմանները ու զարգանալ այն սահմանների մեջ, որն ունենք։
Հարցին, թե ի՞նչ քարտեզներով է հստակեցվելու մեր սահմանները, նախարարն ասաց, թե տարբեր քարտեզներ կան, բայց, թե որ քարտեզները հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։
«Այսինքն՝ այդ քարտեզները, եթե սովետական տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված լինեն ու բոլոր կողմերի կողմից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանա», - նշեց Գնել Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռադայի հայազգի պատգամավորը միջնամատ է ցույց տվել Զելենսկուն
Ուկրաինական ռադայի պատգամավոր Գեո Լերոսը խորհրդարանում ելույթի ժամանակ անպարկեշտ ժեստ է ցույց տվել նախագահ Վլադիմիր Զելե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլազգոյում Արմեն Սարգսյանին ներկայացրել են «Արմեն Փաշինյան»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալ լճերը հիմա Ադրբեջանի տարածքում են, որոնք ըստ որոշ քարտեզների, պետք է անցնեն մեզ. նախարար
Ալ լճերը հիմա Ադրբեջանի տարածքում են, որոնք ըստ որոշ քարտեզների, պետք է անցնեն մեզ: Այս մասին լրագրողների հետ զրույցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է բարձրացվում դատախազի և տեղակալների աշխատավարձերը. պարզաբանում է նախարարը
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատ...