Մինչև տարեվերջ Արցախի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան
Մինչև տարեվերջ Արցախի մայրաքաղաքում շահագործման կհանձնվի շուրջ 300 բնակարան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը` հավելելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: Հարությունյանը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետների մասին, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում: Նա տեղում մի շարք հանձնարարականներ է տվել, կարգադրել, որ գործադրվեն բոլոր ջանքերը նախանշված ժամկետներում աշխատանքը որակով կատարելու համար:
Քաղաքաշինության պատասխանատուները վստահեցրել են, որ մինչև տարեվերջ մի քանի փուլով նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, շահագործման կհանձնվեն:






























