Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի` COVID-19-ի թեստի պատասխանը

Ռոբերտ Քոչարյանն այսօր չէր ներկայացել դատարան: Ինչպես հայտնեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որի հետ վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել։ Այսօր, արդեն, Քոչարյանի մոտ նկատվել էին կորոնավիրուսի որոշակի նախանշաններ: Փաստաբանն ասաց, որ նախագահը թեստ է հանձնել։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց փաստաբան  Հայկ Ալումյանի հետ ու տեղեկացավ, որ թեստի պատասխանն արդեն ստացվել է: Քոչարյանի մոտ վարակ չի հայտնաբերվել: Թեստը բացասական է եղել:

 

Քաղաքականություն