Հասարակություն

Չարչյանը ներկա չէ դատական նիստին

Չարչյանը ներկա չէ դատական նիստին

Պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովի ևս երկու մասնագետ նշանակվեց այսօր կայացած հրատապ դատական նիստի ժամանակ։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանը ներկա չէ նիստին։

Դատարանը անոթային վիրաբույժներ Էդուարդ Աղիյանին և Տիգրան Սուլթանյանին նշանակեց հանձնաժողովի անդամներ։ Ի դեպ, Աղիյանը տեղեկացրեց, որ Չարչյանն իր դասախոսն է եղել, ինչը, սակայն, չի կաշկանդի իրեն, որպեսզի անաչառ կերպով իր կարծիքը հայտնի։

Դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության կողմից առաջադրված թեկնածուներից մեկը` նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը, չի ցանկացել փորձաքննությանը մասնակցել։ Նրա փոխարեն պետք է նախարարությունը որևէ այլ մասնագետի առաջարկի։ Բացի այդ, նախարարության առաջարկած բժիշկներից մեկն էլ` Սամվել Հայրումյանը, վատառողջ է։ Դատավորը նշեց` եթե կորոնավիրուս է, ապա նրան նույնպես փոխարինել է պետք, որ երկար չտևի փորձաքննությունը։ Հանձնաժողովի վերջին թեկնածուն էլ թերապևտ Հասմիկ Ավալյանն է։

Դատարանը 40 րոպեով գնաց ընդմիջման Ավալյանի` նիստին մասնակցությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրող բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է։ Երեկ հայտնի դարձավ 5 բժիշկների անունները. ըստ այդմ` հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապևտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը,

Փորձագետները փաստաթղթային ուսումնասիրություն են անելու, ոչ թե փորձաքննություններ են իրականացնելու։ Այսինքն` բժիշկներն ուսումնասիրելու են Չարչյանի անցած ստուգումների հիման վրա տրամադրված փաստաթղթերը: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250