
ԱՆ-ն գրավոր հարցում է պահանջում՝ հայտնելու, թե 62 մահվան դեպքերի ցանկում տնային մահերը ներառված են, թե ոչ

Այսօր կորոնավիորուսային հիվանդությունից մահվան 62 դեպք է գրանցվել։ Օրեր առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ այժմ կորոնավիրուսից գրանցված մահացության թվերը ներառում են նաև ոչ հիվանդանոցային՝ տնային պայմաններում արձանագրված մահերը։
ArmDaily.am-ը դիմեց Առողջապահության նախարարության մամուլի բաժին՝ հստակեցնելու՝ արդյոք այդ 62 մահվան դեպքերում ներառված են նաև տնային մահվան դեպքերը, բայց նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը գրավոր հարցում պահանջեց։ Դիտարկմանը, որ մեզ անհրաժեշտ է տեղեկություն այսօրվա տվյալների մասով, իսկ պետական մարմինները, սովորության համաձայն, հարցումը ստանալու 5-րդ օրն են միայն պատասխանում հարցերին, որը արդեն ժամանակավրեպ է լինում, խոսնակը կրկնեց նույն պատասխանը՝ «ուղարկեք գրավոր հարցում»։