ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Ամերիկան է. Ալեք Բոլդուինն առաջին անգամ խոսել է ֆիլմի նկարահանման ժամանակ օպերատորի սպանությունից հետո
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինն իր առաջին հարցազրույցն է տվել «Rust» ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար օպերատորին սպանելուց հետո:
Նրան զայրացրել են հետապնդող լրագրողները, ուստի Բոլդուինը կանգնեցրել է մեքենան և կնոջ հետ դուրս եկել նրանց մոտ:
Բոլդուինը նշել է, որ ֆիլմերի նկարահանումների ընթացքում ժամանակ առ ժամանակ տարբեր պատահարներ են տեղի ունենում, սակայն «այս դեպքը 1-ն էր տրիլիոնից»:
«Քանի փամփուշտ է արձակվել ֆիլմերի և հեռուստաշոուների ընթացքում վերջին 75 տարում: Սա Ամերիկան է...»,- ասել է Բոլդուինը:
Անդրադառնալով լրագրողներին՝ դերասանը հորդորել է այլևս իրեն չհետապնդել:
«Քննության ընթացքում ես չեմ կարող մեկնաբանել տեղի ունեցածը, ես մշտական կապի մեջ եմ ոստիկանության հետ: Իմ երեխաները մեքենայում լալիս են... Ես քաղաքավարությունից ելնելով մոտեցել եմ ձեզ: Խնդրում եմ՝ վերադարձեք տուն և այլևս մեզ մի հետապնդեք...»,- ասել է դերասանը: